ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հրանտ Բագրատյան. Տնտեսական աճը բլեֆ է

Հրանտ Բագրատյան. Տնտեսական աճը բլեֆ է
18.10.2019 | 00:01

Նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է օլիգարխիկ համակարգ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2020-ի բյուջեի նախագծով կառավարության կանխատեսումը, որ տնտեսական աճը լինելու է 4.9 տոկոս, ինչն ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներին, Բագրատյանը պատասխանեց. «Այդ բյուջեի նախագիծը, ինձ հասած տեղեկություններով, դեռ կառավարությունից դուրս չի եկել և ԱԺ չի գնացել, որովհետև հնարավոր է՝ մենք հիմա քննարկենք 4.9 տոկոսը, վաղը մեզ արձագանքեն՝ այ, անտեղյակներ, 4.9 չէ, 9.9 է: Կառավարությունում քննարկվել և քննարկվում է մի նախագիծ, որտեղ գրված է 4.9 տոկոս, բայց կրկնում եմ՝ թուղթը քննարկման փուլում է: Այնուամենայնիվ, 4.9-ը նշանակում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ասում էր՝ ՀՆԱ-ն մինչև 2050-ը 15 անգամ կաճի, և երբ նրան հարցրին՝ ինչպե՞ս, նրանց թիմից պատասխանեցին՝ տարեկան 10 տոկոսով... Իշխանության երրորդ տարին է, որ մեր տնտեսական աճը տատանվում է 5 տոկոսի շրջանակներում»: Բագրատյանը ներկայացրեց, որ իր նշված մոդելի դեպքում պետք է հայտնի մեծահարուստներին խնդրել, որ ներդրումներ կատարեն, օրինակ՝ Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին: Նա նշեց, որ պետք է անցում կատարել ներդրումային մոդելին: «Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, մատը մատին չի խփել փոփոխություններ անելու համար: Նա չի հասկանում, որ դա պետք է փոխվի: Նրանք թիմ չունեն, եթե ունեն, ուրեմն այդ թիմում գաղափար չկա, ինտելեկտ չկա»,- ասաց նա և հավելեց, որ հիմնավոր փոփոխություններ են պետք:


Բագրատյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը պետք է անընդհատ արժեզրկի դրամը, ստեղծի միլիարդանոց ֆոնդեր, որի հիմքով պետք է սկսի երկիրը կառուցվել: «Մի 2 կմ ճանապարհ են կառուցել, որը ավելի քիչ է, քան նախկինում էր արվում: Նախկինում նոր ճանապարհ է կառուցվել՝ Գորիս-Ստեփանակերտ-Լաչինը, որը 10 անգամ ավելի թանկ է, քան ինչ-որ ճանապարհ վերանորոգելը: Աղմուկ են դրել. ոչինչ չի կառուցվում, ոչ մի արտադրություն չի զարգանում, չեն կողմնորոշվում՝ ինչի վրա կենտրոնանալ»,- ասաց նա:
Հարցին, թե այս թվի ցածր լինելը կապ ունի կապիտալ ծախսերի ծրագրի 74 տոկոսով ձախողվելու հետ, Բագրատյանը պատասխանեց՝ կապ ունի, բայց խոսքը տարեկան 2-3 միլիարդ դոլար ներդրում անելն է:


Հարցին, թե նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված, նա պատասխանեց. «Անպայման: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է օլիգարխիկ համակարգ: Եվ եթե այդ մոդելի վրա ենք, ավելի լավ է, որ շատ օլիգարխներ ունենանք: Գոնե նրանք շատ լինեն, որ ՀՆԱ-ն աճի»: Անդրադառնալով Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը ստեղծարար մարդու համար պետք է դրախտ դառնա՝ Բագրատյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների Հայաստանում զարգանալը չի կարող հիմք լինել տնտեսության համար, քանի որ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացում չունենք: «Փաշինյանը դա ասում է, որպեսզի դուր գա լսողին»,- ասաց նա և հավելեց՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհից մասնագետներ եկան: «Ձրի, փողը տվել ենք, եկել են: Մեզ չի էլ ասել, թե քանիսի ճանապարհածախսն է վճարել: Սպառման մոդելի վրա դու ինչպե՞ս ես ինովացիոն համակարգ ստեղծում»,- ասաց նա: Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք էլ տնտեսությունը չզարգացավ, այնպես էլ հիմա է, որևէ տարբերություն չկա: Հայտարարության մասին, որ բեռնափոխադրումների ցուցանիշը 54 տոկոսով պակասել է, տնտեսագետը նկատեց՝ սա նշանակում է, որ բլեֆ է այդ տնտեսական աճը: «Պատկերացնո՞ւմ եք, 2 անգամ քիչ բեռ է տեղափոխվել, բայց տնտեսությունն աճել է 7 տոկոսով: Չեն կարողանում հավելագրումներ կատարել. երկաթգիծը, տրանսպորտային կազմակերպությունները զեկուցել են, որ այդքան բեռ է տեղափոխվել, հիմա իրենք պիտի հարցնեն՝ եթե այսքան բեռ է տեղափոխվել, այս ՀՆԱ-ն ո՞նց աճեց, չեն հարցնում, նրանք թքած ունեն»,- ասաց նա, ապա շարունակեց. «Երբ մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին, որոնց մասին ինքը դեֆերամբներ էր կարդում ԱԺ-ում, էդ հայտնի սուտասանը հիմա էլ է սուտ ասում: Նույնիսկ հասկացնել տվեց, որ գնա և սուտդ շարունակիր: Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը ծառայել է չէ՞ համակարգին, ծառայել է երկրորդ նախագահին, երրորդին, ծառայում է Նիկոլ Փաշինյանին նույն ձևի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ